Սահմանային իրավիճակը՝ վերջին 7 օրերին

Կիրառելվել են 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
zinvor-sahman

Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուր 300 անգամ՝ սահմանի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

*

*