Հակառակորդն ականանետ եւ ձեռքի հակատանկային նռնականետ է կիրառել

ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում...
sahman
Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը սահմանի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

*

*