Դեկտեմբերի 8-ին կբացվի Կարապի լճի սահադաշտը

Ժամը 19:00-ին՝ հանդիսավոր արարողությամբ
sahadasht

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները, ծրագիրը հագեցած կլինի նաև երաժշտական կատարումներով:

Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչև 2018թ. մարտի 1-ը, յուրաքանչյուր օր` ժամը 11:00-22:00-ն, ընդմիջման ժամերն են 16:00-18:00-ն:

*

*