Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի

Սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը
sahadasht-karapi-lich

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի:

Սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ՝ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին այստեղ կօգնեն հմուտ մարզիկները:

Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

*

*