Զվարթնոցում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը

Հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:
ryanair (1)

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը: Հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

*

*