Կառավարությունը Ռուզվելտ Թորոսյանի բուժման համար գումար կտրամադրի

Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում...
ruzvelt-torosyan

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավային ուղղությամբ 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելու ընթացքում հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Արայի Թորոսյանի բուժումն արտերկրում շարունակելու նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Գործադիրի նիստում այսօր որոշվել է, որ Ռուզվելտ Թորոսյանը բուժումը կշարունակի Ռուսաստանի Դաշնությունում եւ այն կազմկերպելու նպատակով Պն-ն կհատկացնի 1 մլն 318 հազար դրամ:

Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգեւատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

 

*

*