Ռուզաննա Ազիզյան. «Հանգիստ թողեք ինձ, մեր կուրսը, մեր նախագահին». aravot.am

Դպրոցի տնօրենն արձագանքում է իրենց հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին:
ruzanna-azizyan
Լուսանկարը՝ Ռուզաննա Ազիզյանի ֆեյսբուքյան էջից

aravot.am— Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն արձագանքում է իրենց հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, եւ հաճախ դպրոցը հայտնվում է մամուլի հրապարակումների թիրախում: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի համակուրսեցի լինելը ի՞նչ առավելություն է տվել Ձեզ եւ դպրոցին, տիկին Ազիզյանը պատասխանեց.

«Անկեղծ ասեմ, դա որեւիցե առավելություն չունի, բայց, այնուամենայնիվ, ես վատ եմ զգում, որ ասես կրակն ընկած լինենք ե՛ւ նախագահը, ե՛ւ ես, որ համակուրսեցիներ ենք: Մտածում եմ՝ արդյոք ուրիշ համակուրսեցի չե՞ն գտնում, միայն ի՞նձ են տեսել, միայն ի՞նձ են հիշում անընդհատ, ինչո՞վ եմ այդքան ուշադրության արժանանում, ինձ թիրախ են դարձնում: Ես չեմ հասկանում`որովհետեւ փորձում եմ ամեն ինչ անել, որ նախ՝ իմ աշխատանքով պատիվ բերեմ ինքս ինձ, իմ ընտանիքին եւ ի վերջո նաեւ իմ երկրի նախագահին: Նախագահի համակուրսեցին լինելը ընդամենը պարտավորեցնում է, որ ես ավելի լավ աշխատեմ: Առանց այդ էլ դպրոցը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը, իսկ դա առավել եւս պարտավորեցնող է»:

Անդրադառնալով իրենց դպրոցի մասին մամուլի հրապարակումներին՝ Ռուզաննա Ազիզյանն ասաց.

«Ինչո՞ւ եք մարդու թեւերն ուզում կոտրել: Դուք ինչքան գրում եք, բողոքում եք, ընդհակառակը՝ ինձ ավելի հզորացնում եք: Ուղղակի չափ պետք է ունենա մարդ, սուտ էլ կա՝ սուտ էլ, զրպարտություն էլ կա՝ զրպարտություն էլ: Ես սիրում եմ օրենքի շրջանակներում աշխատել, որ հանգիստ ապրեմ: Ես ընդհանրապես իմ զույգ ոտքերով եմ բարձրացել կյանքի բոլոր աստիճանները: Ինձ նախագահն աշխատանքի չի նշանակել, ինձ չի հովանավորել: Ավելի շատ ինքը կզայրանա ու ինձ կպատժի, եթե ես վատ բան անեմ: Ուղղակի իմ աշխատանքը տեսել են եւ գնահատել են: Ես ունեմ շրջանավարտներ, որ բանակից ինձ նամակներ են գրում, գրում են՝ որ բանակը վերջացնենք, նորից գալու ենք դպրոցում սովորենք: Ես ունեմ հրաշալի շրջանավարտներ, որ տարբեր բնագավառներում են աշխատում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

*

*