Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը վերջին 5 տարում 2 անգամ աճել է

Ղրղզստանը և Հայաստանը զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը...
khopan

Վերջին 5 տարում մոտ 5 անգամ աճել է Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների (2017 թվականին՝ 376 863 մարդ, 2012 թվականին՝ 79 375 մարդ) և ավելի քան երկու անգամ՝ Հայաստանի քաղաքացիների թիվը (2017 թվականին՝ 232 247 մարդ, 2012 թվականին՝ 90 549 մարդ): Այս մասին հայտնում է RT-ն:

Ղրղզստանը և Հայաստանը զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում աշխատողների թվաքանակով: Այնուհետև հաջորդում են Բելառուսը (2017 թվականին՝ 124 633 մարդ) և Ղազախստանը (2017 թվականին՝ 88 202 մարդ):

Կայքում նշվում է, որ ԵԱՏՄ-ն միության անդամ երկրների քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիների հետ հավասար աշխատանքային իրավունքներ է ընձեռում:

*

*