Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների համար հոգեբանական բեռնաթափման սենյակներ են սարքավորում

Թույլ են տալիս դրական հույզեր առաջացնել...
hogebanakan-bernatum

Հայաստանի ռուսական ռազմակայանում պայմանագրով ծառայող զինվորականների եւ նոր ժամանող համալրման համար զորանոցային հարկաբաժիններում սենյակներ են սարքավորում հոգեբանական բեռնաթափման համար:

Այդ սենյակները սարքավորում են ռազմակայանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ցուցումով: Սենյակները հանդերձավորվում են ժամանակակից կահույքով, սարքավորումներով եւ «վաշտային հոգեբանական լրակազմի» ավելի քան 30 անուն տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս դրական հույզեր առաջացնել զինծառայողների մեջ եւ բարերար ազդեցություն գործել մարդու օրգանիզմի վրա:

Անդրկովկասի ռուսական զորամիավորման ստորաբաժանումներում զինծառայողների հոգեբանական բեռնաթափման սենյակների սարքավորումը կավարտվի մինչեւ այս տարվա ձմեռային ուսումնական շրջանի սկսվելը:

*

*