ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները սոցիալ-հոգեբանական վերլուծություն են անցել

Ուսումնասիրվել է Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերի ավելի քան 1,5 հազար նորակոչիկ:
razmabaza

Հայաստանի ռուսական ռազմակայանում միավորման զինվորական հոգեբանները երեք ամսվա ընթացքում նոր ժամանած համալրման սոցիալ-հոգեբանական վերլուծություն են անցկացրել:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, զինծառայողների հետազոտությունն անցկացվել է «ԱՌՄ-ՎՊ» արդիական ապարատածրագրային համալիրներում՝ ուսումնասիրման «Կորսետ» մեթոդիկայով 90-ից ավելի թեստային առաջադրանքների կիրառմամբ, ինչպես նաեւ զրույցների ու դիտարկումների ընթացքում, զինծառայողների բնութագրերի եւ փաստաթղթերի վերլուծությամբ: Սպա մասնագետները պարզել են զինծառայողների ադապտացիոն գործընթացները, անցկացրել զինվորների ու սերժանտների թեստավորում, կազմել սոցիալական դիմանկար, որը գնահատում է անձի կարեւորագույն հոգեբանական, հոգեբանաֆիզիոլոգիական եւ սոցիալ-հոգեբանական բնութագրերը:

Ուսումնասիրվել է Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերի ավելի քան 1,5 հազար նորակոչիկ:
Կատարված հետազոտության տվյալներով՝ ռուսական ռազմակայանի զինծառայողների ավելի քան 15 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, եւս 25 տոկոսը՝ միջին մասնագիտական կրթություն: ՌԴ զինված ուժերում ծառայության անցնելուց առաջ զինակոչիկների 80 տոկոսը սովորել կամ աշխատել Է: Նրանց ավելի քան 10 տոկոսն ամուսնացած են եւ ունեն երեխաներ:

*

*