Ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներ՝ ռուսական ռազմակայանում

Մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող
hakaahabekchakan

Հայաստանում ռուսական ռազմակայանի զինվորականները նոր ուսումնական տարվա շրջանակում մասնակցել են ահաբեկչության դեմ պայքարի դասընթացներին:

Հակաահաբեկչական խումբը և զինվորականները Գյումրիի և Երևանի կայազորների հրամանատարների գլխավորությամբ քայլեր են ձեռնարկել պայմանական դիվերսիոն խմբերը հայտնաբերելու և  ոչնչացնելու ուղղությամբ:

Դասընթացներին մասնակցել է ավելի քան հազար զինծառայող, ներգրավված են եղել մոտ 250 միավոր տեխնիկա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Պայմանական հակառակորդի հարձակումներին հակահարված տալու մասով հանձնարարվել է 50 առաջադրանք:

*

*