Ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը գերադասում է Ամանորն անցկացնել Հայաստանում

Երկրորդ նախընտրելի ուղղությունը Գերմանիան է
amanor-zardaranq-yerevan

Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով. տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով OZON.travel ճամփորդական գործակալությանը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։

Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը եւ ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։

 

*

*