Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է միասնականություն և իրար հանդեպ հարգանք — Երկիր Մեդիա

Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է միասնականություն և իրար հանդեպ հարգանք

«Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա»
ruben-vardanyn-cicernakaberd2

Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հույս ունի, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը փոփոխությունների հնարավորություն կտա:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդ փոփոխությունը հույս ունեմ ոչ միայն Հայաստանում կլինի, այլև այստեղից դուրս: Քանի որ սփյուռքն ու Հայաստանը բավականին կապված են իրար հետ: Հայ ազգն ունի մեծ ներուժ, հավատացած եմ նաև՝ լուսավոր ապագա»,-ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրը:

Նա նաև նկատեց, որ սպասվում է ծանր ու երկարատև աշխատանք, հետևաբար անհրաժեշտ է միասնականություն և իրար հանդեպ հարգանք:

*

*