Ռուբեն Ռշտունու հոգեհանգիստը՝ օգոստոսի 26-ին

ՓՊ-ն ցավակցել է փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունու մահվան կապակցությամբ:
ruben-rshtuni

Հայաստանի փաստաբանների պալատը ցավակցություն է հայտնել ականավոր փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս Ռուբեն Ռշտունու մահվան կապակցությամբ:

«Փաստաբանների պալատը ցավակցում է նշանավոր փաստաբանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ հայտնելով իր զորակցությունը: Հարգարժան փաստաբանի հարուստ աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունը մասնագիտական ուսանելի փորձ է նոր փաստաբանների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փատաբանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին` Երևանի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախ) գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող սգո սրահում` ժամը 18:00-ից:

*

*