Մեկ տարի՝ առանց Ռուբեն Հովսեփյանի

Նրա սցենարներով նկարահանվել են «Հնձան», «Խնձորի այգին»...
ruben-hovsepyan

«Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը…»:

Մեկ տարի առաջ այս օրը վախճանվեց անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, «Դրոշակ»-ի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ռուբեն Հովսեփյանը (1939-2016թթ):

1965 թ. հրատարակվել է «Որոնումներ» խորագրով վիպակների և պատմվածքների առաջին ժողովածուն: Այնուհետև հաջորդել են «Երկու վիպակ», «Ամենատաք երկիրը», «Երկար, հրաշալի օր» և «Ճայերը», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ», «Նռներ» և այլ ժողովածուները:

Ռ. Հովսեփյանի սցենարներով «Մոսֆիլմում» և «Հայֆիլմում» նկարահանվել են «Հնձան», «Ամենատաք երկիրը», «Ապրիլ», «Խնձորի այգին» ֆիլմերը:

 

*

*