Ռուբեն Հովսեփյանը կդառնար 80 տարեկան

Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ է:
ruben-hovsepyan

Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը կդառնար 80 տարեկան: Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ է, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն:

1990թ-ից եղել է Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ ու տեւական ժամանակ՝ Ազգային ժողովի պատգամավոր:

Ռուբեն Հովսեփյանի գրած սցենարներով են նկարահանվել «Հնձան», «Ամենատաք երկիրը», «Ապրիլ» կինոնկարները: Հովսեփյանն է հեղինակել նաեւ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա նկարահանված կինոնկարի սցենարը:

Անվանի գրողն առաջինն է 1979թ-ին հայալեզու ընթերցողին ներկայացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», ապա նաեւ «Նահապետի աշունը» ստեղծագործությունները:

Գրողի հիշատակին նվիրված այսօրվա հուշ-երեկոյին ներկա են եղել ընկերները, մտերիմները, գնահատել նրա անցած երկարամյա ստեղծագործական ու հասարակական-քաղաքական ուղին:

*

*