Ռուբեն Բալաբանյանն ընտրվել է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ
ruben-balabanyan

Տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը:

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը:

Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:

Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:

*

*