Պուտինը, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին

...ծննդյան 65-ամյակի կապակցությամբ
robert-qocharyan

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, տեղեկանում ենք Ռ. Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։ Նամակում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

65-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

*

*