Ռոբերտ Աբաջյանի եղբայրը կաշխատի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել
armen-muradyan,-ruben-abajyan

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբոր՝ Ռուբեն Աբաջյանի հետ՝ գրելով, որ նա այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:

Նշենք, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ստեղծվել է 2018-ին Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ բազմաթիվ բարերարների և անհատ քաղաքացիների աջակցությամբ։

*

*