Ռոբերտ Աբաջյանը բնատուր տաղանդ ուներ՝ ժպիտով եւ թեթեւությամբ լուծել բարդ խնդիրները

Նրա ու իր զինակիցների շնորհիվ էր, որ կանխվել է հակառակորդի առաջխաղացումը:

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր 23 տարեկան կդառնար, եթե չլիներ 2016-ի ապրիլյան պատերազմը: Նա էր, որ իր հրամանատար Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ ծառայակից եւս 2 տղաների հետ կյանքի գնով պահել է իրեն վստահված դիրքը:

Նրա ու իր զինակիցների շնորհիվ էր, որ կանխվել է հակառակորդի առաջխաղացումը, ձախողվել նրանց պլանները: Աբաջյանին բոլորը ժպիտով են հիշում, որովհետեւ բնատուր տաղանդ ուներ՝ ժպիտով եւ թեթեւությամբ լուծել բարդ խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*