Ռուսական ռազմակայանի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ-ի ուժերի հետ

Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ...
razmaodayin

Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացիոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:

Վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածությունը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման, կալանման եւ ոչնչացման, օդային սահմանների եւ ռուսական զորամիավորման տեղաբաշխման շրջանում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության եւ պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու հարցերը:

Անցկացվող վարժանքի առանձնահատկությունն այն է, որ թռիչքները կատարվում են բացառապես փորձառու օդաչուների կողմից, որոնք պատրաստված են օդային մարտեր մղելու զույգերի եւ օղակների կազմում բարձրլեռնային կլիմայական պայմաններում:

Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ եւ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ:

*

*