Հայաստանի ռեստորանները 1 օրով գործադուլ կանեն

...ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ
restoran3

Հայաստանի ռեստորանները 1 օրով գործադուլ կանեն։ Այդ մասին նշված է Հայկական ռեստորանների միության ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 24-ին տեղադրված գրառման մեջ։

«Այսօր կայացավ նախաձեռնող խմբի հերթական հանդիպումը: Խումբը հերթական նամակը հղեց ՀՀ վարչապետ պ-ն Նիկոլ Փաշինյանին։ Ռեստորանների ներկայացուցիչները կայացրեցին ևս մեկ կարևոր որոշում`

— բոլոր ռեստորանները, նախնական զգուշացումով, մեկ օրով կփակեն իրենց դռները` ի նշան անհամաձայնության նոր հարկային համակարգի հետ

Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր եվ տնտեսության բնականոն զարգաման վտանգի ահազանգ: Այն դրդված է հետևյալ պետական մարմինների` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ ֆինանսների նախարարության անգործությունից»,-նշված է գրառման մեջ։

 

*

*