ՌԴ-ն անվճար զնեք կմատակարարի ՀԱՊԿ անդամ երկրներին — Երկիր Մեդիա

ՌԴ-ն անվճար զնեք կմատակարարի ՀԱՊԿ անդամ երկրներին

Նվեր Թորոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ուղղաթիռներին, հակաօդային պաշտպանության միջոցներին, ծանր ռազմական տեխնիկային:
nver-torosyan

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներ Հայաստանին,Ղազախստանին եւ Բելառուսին անվճար զենք կմատակարարի։

ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ուղղաթիռներին, հակաօդային պաշտպանության միջոցներին, ծանր ռազմական տեխնիկային:

«Դրանք դեռ 2015-2016 թվականներին պետք է մատակարարվեին, բայց բոլորիս հայտնի ճգնաժամի պատճառով Ռուսաստանը չկարողացավ մատակարարել: Հուրախություն մեզ՝ արդեն իսկ որոշակի համաձայնություն կա այն իրականացնել 2018-2019 թվականներին»,-ասաց նա: Թորոսյանի խոսքով` այս քայլով Հայաստանն անվտանգության ապահովման տեսանկյունից մեկ քայլ առաջ կգնա: Բանախոսը վստահեցրեց. ՀԱՊԿ-ի շնորհիվ է, որ հարեւան երկրների կողմից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները մնում են հայտարարությունների մակարդակով:

«ՀԱՊԿ-ի դերն այստեղ ավելի շատ զսպող է»,-ասաց նա:

Անդրադառնալով Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի տեղակայման լուրերին՝ ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենն ասաց, որ դրանք խոսակցությունների մակարդակով են:

«Եթե թուրքական արկածախնդրությամբ ռազմաբազան տեղակայվի, ոչ միայն ՀԱՊԿ-ն բացասաբար կվերաբերվի այդ հանգամանքին, այլ նաեւ միջազգային հանրությունը»,ասաց նա:

*

*