1 օրում ՌԴ 20 քաղաքացի Հայաստան է ժամանել ներքին անձնագրերով

Ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին:
nerqin-andznagir

Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին:

«Որոշման ուժի մեջ մտնելու օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով ՌԴ 20 քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»,-հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

*

*