ՌԴ-ն փրկարարական գույք է հանձնել ՀՀ ԱԻՆ-ին — Երկիր Մեդիա

ՌԴ-ն փրկարարական գույք է հանձնել ՀՀ ԱԻՆ-ին

Խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի...
ain-kamaz

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և 161 միավոր փրկարարական վրան: «Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են մասնավորապես օդակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով: Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչև 30 մարդ տեղավորելու համար:

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:

*

*