6 մարդ ցանկանում է ՌԴ նախագահ դառնալ. մեկնարկել է ընտրարշավը

Նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին:
rd

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: ՌԴ Դաշնության խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված Է «Ռոսիյսկայա գազետա»-ում:

Հրամանագրի համաձայն, որն ուժի մեջ Է մտնում հրապարակման օրվանից, Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը:

Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ճշտել է, որ հանդես Է գալու որպես ինքնառաջադրված: Ըստ օրենքի՝ այդ դեպքում թեկնածուն նախ պետք Է նախաձեռնող խումբ ստեղծի իրեն աջակցող 500 ընտրողների կողմից, իսկ այնուհետեւ առնվազն 300 հազար ստորագրություն ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

*

*