Մոսկվայում տոնում են ՀՀ անկախության 25 ամյակը

Ռուսահայերի հավաքի նպատակը սփյուռքը հայկական պետականության գաղափարի շուրջ համախմբելն ու համահայկական միասնականությամբ հայոց պետականությանն ու երկրին աջակցելն է:

Մոսկվայում «Դեպի Արարատ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի անկախության քսնահինգամյան հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Մոսկվայի հայկական համայնքային ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառումը մեկնարկեց հայոց օրհներգով։

Ռուսահայերի հավաքի նպատակը սփյուռքը հայկական պետականության գաղափարի շուրջ համախմբելն ու համահայկական միասնականությամբ հայոց պետականությանն ու երկրին աջակցելն է: Անկախության խորհուրդը այլևս կայացած ու ինքնիշխան երկու հայկական պետությունների քսանհինգամյա գույությունն է, այն պետք է հզոր ազդակ լինի սփյուռքի հայության համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում

*

*