Շիրակի մարզպետի առաջարկով ՌԴ հյուպատոսը կմասնակցի շաբաթօրյակին

Արթուր Խաչատրյանը հուլիսի 28-ին ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին:
shirak-marzpet-rd-hyupatos

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուլիսի 28-ին ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Անատոլեվիչ Կոպնինին: Մարզպետը ողջունեց հյուպատոսի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ Հայաստանում դիվանագիտական աշխատանքը բավական արդյունավետ կլինի:

«Դուք Հայաստան եք եկել բավական մեծ դիվանագիտական փորձով՝ 27 տարի: Հուսով եմ, Գյումրիում Ձեր աշխատանքը բավական արդյունավետ կլինի: Հայ-ռուսական կապը դարավոր է, իսկ Գյումրին նույնիսկ ժամանակին Ալեքսանդրապոլ է կոչվել: Կարծում եմ, որ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի հետ համագործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա»,-  նշեց Արթուր Խաչատրյանը:

Որպես համագործակցության առաջին քայլ Շիրակի մարզպետի առաջարկով ՌԴ հյուպատոսը համաձայնություն տվեց հյուպատոսարանի աշխատակազմով միանալու հուլիսի 29-ին նշանակված համապետական շաբաթօրյակին:

 

 

*

*