ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է իր այդ քայլի պատճառը
rd,-garegin-njdeh

Ռուսաստանի Արմավիր քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել է սև ներկով, հայտնում է infoteka24.ru-ն:

«Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:

Ավելի վաղ պատգամավոր Վինոգրադովը բազմիցս հայտարարել էր, որ ապամոնտաժելու վերաբերյալ խոստումները չկատարելու դեպքում ինքն ինքնուրույն «կլուծի այդ հարցը»:

*

*