Ռուսաստանցիների համար Երեւանը երկրորդ նախընտրելի քաղաքն է

Հայաստանի մայրաքաղաքի Էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ եւ զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի:
yerevan
Մինսկը ռուսաստանցիների համար ամենամատչելի Էքսկուրսիոն ուղղությունն Է դարձել առաջիկա ամառվա համար: Այդ մասին,  BSI Group տուրօպերատորի փորձագետները պատմել են Lenta.ru-ին: Բելառուսի մայրաքաղաք ճամփորդությունը մեկ մարդու վրա կնստի մոտավորապես 18,5 հազար ռուբլի:
Մինսկին հաջորդում Է Երեւանը: Հայաստանի մայրաքաղաքի Էքսկուրսիոն ուղղությունը՝ կեցությամբ եւ զանազան ծառայություններով, ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլի:
Եռյակը եզրափակում Է Պրահան: Չեխիայի մայրաքաղաքում հանգստանալու համար ճանապարհորդը կվճարի 22,9 հազար ռուբլի:
Չորրորդ տեղը բաժին Է հասել Թբիլիսիին (23,5 հազար ռուբլի), հինգերորդը՝ Բուդապեշտին (23,8 հազար ռուբլի): Վեցերորդ հորիզոնականում հայտնվել Է Հռոմը: Իտալիայի մայրաքաղաք ուղեւորությունը զբոսաշրջիկի վրա կնստի 25,7 հազար ռուբլի:
Վարկանիշի վերջին՝ 7-րդ դիրքում Լոնդոնն Է: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ճամփորդելու համար զբոսաշրջիկից կպահանջվի մոտավորապես 38,5 հազար ռուբլի: Ընդ որում՝ գումարը ներառում Է կեցությունը երկաստղանի, այլ ոչ թե երեքաստղանի հյուրանոցում, ինչպես մյուս բոլոր դեպքերում:

*

*