Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
vazgen-sargsyan-razmakan-hamalsaran

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 18-ին անցկացվել է 2019թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են հետագա ծառայությունը:

Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Շնորհավորելով շրջանավարտներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, Գաբրիել Բալայանը ապագա սպաներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն։

*

*