Հայաստանի օդային սահմանի պահապանների օրն է

Ռազմական ավիացիան տոնում է կազմավորման 27-րդ տարեդարձը:
razmakan-aviacia

Այսօր Հայաստանի օդային սահմանի պահապաների օրն է: Ռազմական ավիացիան տոնում է կազմավորման 27-րդ տարեդարձը:

Այն ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է, կազմավորվել է հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտերին զուգընթաց:

1992 թվականին նորաստեղծ Պաշտպանության նախարարության կազմում նախ ստեղծվել է Ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ վարչությունը, ապա ավիացիան առանձնացել է, եւ կազմավորվել են առանձին զորամասեր եւ ստորաբաժանումներ:

1993թ.-ին հիմնվել է Հայաստանի առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը, որի հիմքի վրա 2001թ.-ին ստեղծվել է մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը: Այն այսօր պատրաստում է հմուտ օդաչուներ:

Հայաստանի ռազմաօդային ուժերն այսօր կայացած կառույց է եւ պատրաստ է ապահովել հայրենի երկրի օդային սահմանների անխոցելիությունը, հարկ եղած դեպքում նաեւ հակահարված հասցնել հակառակորդին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները