Ռաֆայելը 4 կրակոցով թշնամու 3 տանկ է ոչնչացրել, բայց իրեն հերոս չի համարում…

Ապրիլյան հերոս Ռ. Հովհաննիսյանը պատմում է քառօրյա պատերազմի մասին:

Օրեր առաջ զորացրված ապրիլյան պատերազմի մասնակից հերոս գյումրեցիները հանդիպում ենԵրեւանում. տղաները մայրաքաղաք են եկել անձնական գործերով:

Ռաֆայել Հովհաննիսյանն ու Շուլի Հակոբյանն ընկերացել են ծառայության ընթացքում՝  Մատաղիսում, հետո Ռաֆայելը ծառայությունը շարունակել է Թալիշում:

Պատերազմի միջով անցնելուց եւ զորացրվելուց հետո էլ տղաները միասին են հաղթահարում հետպատերազմյան ապրումները: Վերամբարձ բաներից չեն սիրում խոսել, բայց պատմածներից հասկանում ես՝ Մատաղիսի եւ Թալիշի դիրքերում կանգնած, երբ ամեն մեկը 4 կրակոցով 3 տանկ է խոցել, երկուսի մտքում էլ նույն հարցն է եղել՝ ընկերս ինչպես է: Մինչ սպասում ենք Շուլիին, Ռաֆայելը պատմում է՝ ապրիլի 1-ի ողջ գիշեր թշնամին հրետակոծում էր, առավոտյան արդեն բացահայտ հարձակվում է:

Մինչ այդ միայն վարժասարքով կրակած սերժանտը 4 կրակոցով թշնամու 3 տանկ է ոչնչացնում. միայն 3-րդ կրակոցն է, որ չի հասնում նշանակետին, այն էլ զուտ այն պատճառով, որ ինքնաոչնչանում է օդում: Իր արարքը Ռաֆայելը հերոսություն չի համարում, ինքն էլ հերոս չէ, հերոսության մասին նրա պատկերացումները հստակ են՝ հերոսը Մոնթեն է, հերոսը Բեկորն է, մյուս տղերքն են եւ ապրիլյան պատերազմի իր ընկերներն են հերոսները:

 

Մանրամասները՝ տեսանյութում
Մեկ Մեկնաբանություն
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Ռաֆայելը 4 կրակոցով թշնամու 3 տանկ է ոչնչացրել, բայց իրեն հերոս չի համարում…
    14 августа 2016 at 16:18

    […] yerkirmedia.am […]

  • *

    *