Քուշկյանը ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից

ԶԼՄ-ներն այսօր նաեւ տեղեկություն են տարածել, որ առաջիկայում իր պաշտոնը թողնելու է նաեւ ՀՀ առողջապահության նախարարը։
harutyun-qushkyan-aroghjapahutyan-nakharar

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը։

Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանով առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:

Հարություն Քուշկյանն Արցախի առողջապահական համակարգը ղեկավարում էր 2014 թվականի մարտի 14-ից, իսկ 2007-2012 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։

ԶԼՄ-ներն այսօր նաեւ տեղեկություն են տարածել, որ առաջիկայում իր պաշտոնը թողնելու է նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, թե Քուշկյանը վերադառնում է Հայաստան՝ իր նախկին պաշտոնին։

*

*