Քրիստոսի համբարձման տոնը կնշվի մայիսի 5-ին

Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում պատարգ է մատուցվում:

Զատկից 40 օր անց՝ այս տարի մայիսի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի համբարձման տոնը:

Հարությունից հետո Հիսուս շրջում էր երկրի վրա, երեւում աշակերտներին, որպեսզի տեսնեն ու հավատան, որ Ինքը ողջ է: 40-րդ օրը նա 11 առաքյալների հետ բարձրանում է Ձիթենյաց լեռը, օրհնում նրանց՝ պատգամելով քարոզել եւ բոլոր ազգերին մկրտել Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Այնուհետեւ աշակերտների առջեւ բարձրանում է երկինք, եւ ամպը ծածկում է Նրան:

Համբարձման տոնին բոլոր եկեղեցիներում պատարգ է մատուցվում: Տոնն ուղկեցվում է նաեւ ժողովրդական՝ Ջանգյուլումի արարողությամբ: Քրիստոսի երկինք բարձրանալուց հետո, աշակերտները Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալին ընտրելու համար վիճակ էին գցել եւ աղոթքով դիմել Աստծուն, որ իր կամքը լինի: Վիճակն ընկնում է Մատաթիային:

Նույն կերպ այս օրը Ջանգյուլումին 7 աղբյուրից բերված ջրով լի կուժի մեջ գցում են ծաղիկների թերթիկներ եւ աղջիկներին պատկանող իրեր, ու սկսում են վիճակ հանել:

«Համբաձման տոնի հատկապես քարոզն ու պատգամը այն պիտի լինի, որ մեր այս առօրյա, ճղճիմ հոգսերից, մտատանջություններից տեսնեն Տիրոջ փառքը, լույսը, խաղաղությունը, սրբությունը, այդ անմահության զգացողությունն ունենանք, որից հետո նորից շարունակենք մեր սվորոական առօրյան»,- ասաց Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

*

*