Ստեփանակերտում ցույց է անցկացվել՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

Շուրջ 300 քաղաքացիներ հավաքվել էին Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
stepanakert-cuyc-qocharyan

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Շրջաններից ժամանած եւ Ստեփանակերտի շուրջ 300 քաղաքացիներ հավաքվել էին Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորել են առանց հիմնավոր փաստարկների։ Չի կարելի նախագահի հետ այդպես վարվել։ Մենք պահանջում ենք բաց, արդարացի դատավարություն եւ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է ցույցի մասնակից Դոնարա Գաբրիելյանը։

Ցուցարարները նշել են, որ անհրաժեշտության դեպքում շարունակական ցույցեր են կազմակերպելու։

Աղբյուրը` aparaj.am

*

*