ՔՊ վարչության նիստն ավարտվեց, ներկա էր նաեւ վարչապետը

Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում որոշում դեռևս չի կայացվել
qp

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կենտրոնական գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացավ ՔՊ վարչության նիստը:

Երևանի ավագանու ցուցակը գլխավորող ՔՊ թեկնածուն պետք է որոշվի կուսակցության վարչության  քվեարկությամբ:

ՔՊ-ից ինքնաառաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս առաջին համարի թեկնածուի առաջադրման շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել: Իսկ ՔՊ-ն դաշինքով ընտրություններին կմասնակցի,  ՔՊ-ի թիմով, թե առանձին, Սիմոնյանն ասաց, որ այդ հարցը քննարկվում է:

Հիշեցնենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:

*

*