Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին:
robert-qocharyan

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասաց Արմեն Չարչյանը:

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին:

*

*