Լրագրողները բոյկոտել են Քոչարյանի դատական նիստը

...քանի որ լսելի չեն դահլիճում հնչող ձայները
qocharyan-dat,-lragroxner (1)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատական նիստը սկսվել է 40 րոպե ուշացումով՝ տեխնիկական խնդիրները շտկելու համար։

Հարցը, սակայն, չկարգավորվեց։

Լրագրողները, ի նշան բողոքի, լքեցին իրենց համար նախատեսված տեղը՝ ապակե միջնորմից այս կողմ։

Դատարանը ընդմիջում է հայտարարել՝ դահլիճում ձայնի խնդիրը կարգավորվալու համար։

Ավելի ուշ դատավորի թույլատրեց լրագրողներին՝ ներկա լինել անմիջապես դատարանի դահլիճում։

*

*