Քոչարյանին կալանավորելն անհեթեթ որոշում էր․ Հակոբ Ավետիքյան

«Մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելը նախագահի սահմանադրական լիազորություններից մեկն է եղել»
Robert-Qocharyan2

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը համոզիչ չէ, դրա հիմքում ընկած փաստերն ու ապացույցներն էլ անհայտ են եւ անորոշ: Այս կարծիքին է Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա գնահատմամբ՝ Քոչարյանին կալանավորելն անհեթեթ որոշում էր. մի կողմից՝ նախկին նախագահի անձեռնմխելիության սկզբունքն է խախտվել, մյուս կողմից՝ մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելը նախագահի սահմանադրական լիազորություններից մեկն է եղել, որի պատճառով Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելն ու սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելն անհիմն է:

Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի հանդեպ եւս քրեական գործ հարուցելը, Ավետիքյանի կանխատեսմամբ, բացասական հետեւանքներ կարող է ունենալ անվտանգության տեսանկյունից:

Լրագրողների հետ զրույցում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համոզմունք հատնեց, որ մեծ հարգանքով էր պետք մոտենալ նախագահի ինստիտուտին եւ այդ պաշտոնը զբաղեցրած նախկին նախագահին։ Կալանավորելու անհրաժեշտություն էլ, ըստ նրա, չկար ամենեւին, քանի որ Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայանալ հարցաքննության:

*

*