Վիկտոր Սողոմոնյանը հորդորում է Քոչարյանի աջակիցներին բողոքի ակցիա չիրականացնել

Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել․․․
viktor-soghomonyan

Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի հարցմանն ի պատասխան,  տեղյա՞կ են, արդյոք, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն դատարանի շենքի մոտ հավաք անցկացնելու մտքին, պատասխանել է․

«Այո, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանություններն նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»։

*

*