Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունը նոր շենք ունի

Շենքի ընդհանուր պատկերի, բակի մեծության, բազալտե բազրիքների, աստիճանավանդակների ձեւից կարելի է դատել, որ այն ռենեսանսի ոճի տարածք է։
erevani-varch-qnnchakan-shenq

 

Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունն այլեւս նոր հասցեում է. Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սեւակի 4 հասցեում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքներն արդեն լիովին ավարտվել են: Այսօր շենքի պաշտոնական բացմանը ներկա էր նաեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Կոմիտեի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի խոսքով, նախկին շենքային պայմանները անհարմար էին քննչական գործընթացներ անցկացնելու համար, նախկինում մեկ սենյակում նույնիսկ կարող էր 2-3 քննչական գործընթաց իրականացվել, իսկ այս նոր պայմաններում ամեն մեկը կունենա իր առանձին սենյակը:

Շենքի ընդհանուր պատկերի, բակի մեծության, բազալտե բազրիքների, աստիճանավանդակների ձեւից կարելի է դատել, որ այն ռենեսանսի ոճի տարածք է։

Ինչու նոր շենք, նման պայմաններով։ Քննչականի Երեւանի պետը բացատրում է՝ առաջ քաղաքացիներն անորոշության մեջ էին հայտնվում՝ չհասկանալով՝ իրենք որտեղ են հետաքննության մարմնում, թե նախաքննության, նրանց համար նաեւ անհասականալի էր, թե դժգոհություների առկայության դեպքում ուր պետք է ներկայանան՝ ուստիկանություն, թե վարույթն իրականացնող մարմին:

Պարզվում է՝ մեր երկրում կարեւոր ու ծախս պահանջող հարցը դա էր՝ որտեղ ավելի ճիշտ ու բարեկեցիկ հարցաքննվել։

*

*