«Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալները Ամանորի միջոցառում էին կազմակերպել

Միջոցառմանը ներկա էին նաև դատապարտյալների երեխաները․․․
-qkh-mijocarum

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է Ամանորին նվիրված միջոցառում: Մասնակցում էին երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն,  Աբովյան քաղաքի «Լուսաբաց» և «Կոտայք» պարային համույթները:

Միջոցառմանը ներկա էին նաև դատապարտյալների երեխաները:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը ներկաներին փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ հիմնարկի անունից շնորհակալագրեր հանձնելով «Լուսաբաց» և «Կոտայք» պարային համույթներին, Արսեն Գրիգորյանին, որը միշտ սիրով մասնակցում է կին դատապարտյալների համար կազմակերպված նմանատիպ միջոցառումների:

Դատապարտյալները, որպես ամանորյա նվեր, միջոցառման մասնակիցներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները:

*

*