Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի

Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։
qim-qardashyan-garni

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստան այցելության երրորդ օրը այցելել է Գառնի: Նա իր հետ տարել էր նաև երեխաներին:

«Քիմ Քարդաշյանը Գառնիում. տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին այստեղ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։ Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։ Այդպես էր ցանկացել։ Ֆիքսեցինք ընդամենը մի փոքր հատված»,- նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը և սոցցանցերում հրապարակել լուսանկարներ և փոքրիկ տեսանյութ:

*

*