Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

13֊21 տարեկան սփյուռքահայ 500 պատանիներ ու երիտասարդներ կգան Հայաստան։
qayl-depi-tun

Օգոստոսի 10֊24-ը իրականացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։

13֊21 տարեկան սփյուռքահայ 500 պատանիներ ու երիտասարդներ կգան Հայաստան։

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական ու ճանաչողական։ Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ` արեւելահայերեն ու արեւմտահայերեն։

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաեւ մի շարք առաջատար ուսումնական կենտրոններ։ Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների եւ մշակութային գործիչների հետ։

Մասնակրցների համար կազմակերպվելու է նաեւ ճամբարային քառօրյա ծրագիր։

 

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*