Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել

Պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
cuyc,-karavarutyun

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Պատճառը մի քանի օր ոռոգման ջուր չունենալն է: Նրանց է մոտեցել ջրօգտագործող ընկերությունների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը:

Նրա հետ խնդիրը քննարկելուց, ընդհանուր հայտարարի չգալուց հետո հավաքվածները փակել են Տիգրան Մեծ փողոցի՝ կառավարության շենքին հարակից հատվածը: Սակայն րոպեներ անց ոստիկաններն այն բացել են:

Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցել է ցուցարարներին, սակայն նրանք հրաժարվել են Ղազարյանի հետ քննարկել խնդիրը: Պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

*

*