Քաղաքապետարանն ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն

Երիտասարդ տնկիների հատման դեպքը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում
carahatum

Երեւանի քաղաքապետարանն ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն: Նախօրեին լրատվամիջոցներում հրապարակումներ էին տեղ գտել մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին:

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների հատման դեպքը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որեւէ մեկին չի տվել:

Կատարվածի առնչությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունն էլ դեպքի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:

*

*