Երեւանի քաղաքապետը Արմեն Սարգսյանին է ներկայացրել Երեւանի զարգացման ծրագիրը

Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 17-ին այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

*

*