Երևանի քաղաքապետն այցելել է բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած կնոջը

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։
hayk-marutyan-hivandanoc

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։  Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

*

*