Քաղաքապետն առաջարկում է Երեւանում երթեւեկության թույլատրելի արագությունը 60-ի փոխարեն սահմանել 50 կմ/ժ

Առաջարկը պետք է քննարկեն Ճանապարհային ոստիկանության ու այլ գերատեսչությունների հետ միասին:
leningradyan-poxoc

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստում առաջարկել է Երեւանում երթեւեկության թույլատրելի արագությունը 60-ի փոխարեն սահմանել 50 կմ/ժ, ասելով, որ եվրոպական շատ երկրներում նորմալ արագությունը հենց 50 կմԺ-ն է, այլ ոչ թե 60-ը։ Առաջարկը պետք է քննարկեն Ճանապարհային ոստիկանության ու այլ գերատեսչությունների հետ միասին:

Նա նաև առաջարկել է մայրաքաղաքում ավելացնել վերգետնյա և ստորգետնյա անցումների թիվը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում վթարների թիվն աճել է 23.3%-ով, 343 դեպքից հասնելով 423-ի: Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում վթարների հետեւանքով զոհվել է 67 մարդ:

*

*